Իրանը հայտնել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ԱՄՆ ռազմաբազաներին հարվածելու մասին
03 Սեպտեմբերի 2026, 15:18
Սեպտեմբերի 1-ին ԱՄՆ-ի՝ Իրանի հարավային շրջաններին հասցրած հարվածներից հետո Իրանը պատասխան գործողություն է իրականացրել՝ թիրախավորելով Քուվեյթում և ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան ռազմաբազաները։ Այս մասին հայտնել է Իրանի բանակի մամուլի ծառայությունը։
«Իրանի ԶՈւ-ն հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել է ԱՄԷ-ում և Քուվեյթում տեղակայված ամերիկյան ահաբեկչական ուժերի ռազմաբազաներին», — ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Քուվեյթում թիրախավորվել են ամերիկյան ուժերի արբանյակային կապի համակարգերը, ռազմական տեխնիկայի պահեստներն ու օդանավակայանները, իսկ ԱՄԷ-ում՝ ամերիկյան զորքերի տեղակայման վայրերն ու ռադարները։
Իրանի բանակի հայտարարության համաձայն՝ հարձակումներն իրականացվել են հինգշաբթի առավոտյան։