Չնայած Ադրբեջանի ճնշմանը՝ Փարիզում հայ գերիների դիմանկարները ներկայացվեցին հանրությանը

03 Սեպտեմբերի 2026, 15:41

Մշակույթ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը Փարիզում կազմակերպել է հայ գերիների դիմանկարների ցուցահանդես։ Սակայն միջոցառումը նախատեսված պաշտոնական ձևաչափով չի անցկացվել, քանի որ Ադրբեջանը, Ֆրանսիայի նկատմամբ դիվանագիտական ճնշում գործադրելով, հասել է դրա չեղարկմանը։

Այնուամենայնիվ, հայկական համայնքը չի հրաժարվել նախաձեռնությունից․ միջոցառումը կազմակերպվել է Փարիզի քաղաքապետարանի դիմաց։

Նշվում է, որ Ադրբեջանի դժգոհության ֆոնին նախաձեռնությունն ավելի մեծ ուշադրության է արժանացել։

Հիմա եթերում