Հայաստանը հաղթել է Հարավային Կորեային ISFA World Cup 2026-ի խաղում

03 Սեպտեմբերի 2026, 18:00

Սպորտ

Հայաստանի փողոցային ֆուտբոլի հավաքականը ISFA World Cup 2026 (International Street Football Association) աշխարհի առաջնության խմբային փուլի շրջանակներում 1։0 հաշվով հաղթել է Հարավային Կորեայի ընտրանուն։

Միակ գոլի հեղինակ է դարձել Ալեքսանդր Եգանցյանը։

Մինչ այդ Հայաստանը 0։3 հաշվով պարտվել էր Ֆրանսիային, իսկ Բելգիայի հետ հանդիպումն ավարտվել էր բելգիական թիմին տեխնիկական պարտություն գրանցելով՝ խաղին չներկայանալու պատճառով։