Դատական որոշումներ են կայացվել Արթուր Սարգսյանի և Վահագն Չախալյանի խափանման միջոցների վերաբերյալ

03 Սեպտեմբերի 2026, 18:55

Քաղաքականություն

«Սրբազան պայքարի» գործով մեղադրյալ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։

Իսկ «18 արդարների» գործով մեղադրյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը մեղմացվել է, և դատարանը տնային կալանքը փոխարինել է վարչական հսկողությամբ (հուլիսի 30-ի որոշմամբ նրա տնային կալանքը երկարաձգվել էր մինչև սեպտեմբերի 4-ը)։