Պետք է դուրս գալ «սպորտզալ խլողի» տեղային մտածելակերպից․ Նարեկ Կարապետյան

03 Սեպտեմբերի 2026, 22:45

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը գրել է.

«19-րդ դարի Արդյունաբերական հեղափոխությունը մարդու ֆիզիկական ուժը փոխարինեց հաստոցներով. օրինակ մանվածագործական հաստոցը փոխարինեց 100 մարդու ֆիզիկական աշխատանք ինչը էժանացրեց շորերի գները, երկաթուղին փոխարինեց 100 ավոր ձիակառքերի ինչը էժանացրեց ապրանքների և մարդկանց տեղափոխումը, այս պրոցեսսի արդյունքում ձևավորեց Արևմուտքի հարստությունն ու ժամանակակից աշխարհը:

Այսօր՝ 150 տարի անց, մենք ականատեսն ենք երկրորդ մեծ հեղափոխության: Այս անգամ Արհեստական բանականության (ԱԲ) սերվերները փոխարինում են մարդու ինտելեկտին:
2024 թվականի համեմատ 2 տարում ԱԲ հաշվարկային հզորություններն արդեն աճել են 500%-ով: Եթե այս տեմպը պահպանվի, մինչև 2035 թվականը սերվերները կհասնեն մարդու ուղեղի էներգաարդյունավետությանը՝ սկիզբ դնելով Ինտելեկտուալ Հեղափոխությանը:

Ինչ կփոխվի մեր կյանքում.

  1. Դեղագործություն. Դեղերի փորձարկումները կտևեն ոչ թե տարիներ, այլ ժամեր. համակարգչային մոդելավորմամբ կստեղծվեն հազարավոր նոր ու էֆֆեկտիվ դեղեր:
  2. Պայքար կոռուպցիայի դեմ. ԱԲ-ն պետական մրցույթներում ակնթարթորեն կհաշվարկի իրական շուկայական գները՝ բացառելով «ատկատներն» ու չարաշահումները (ինչպես Հնդկաստանում, որն արդեն միլիարդներ է խնայում):
  3. Արդյունավետ հարկում. Բանկային ծախսերի և համակարգային տվյալների վերլուծությամբ պետությունները հեշտությամբ կբացահայտեն ստվերը, ինչը կթեթևացնի պարտաճանաչ բիզնեսի բեռը և կավելացնի աշխարհի երկների բյուջեները:
  4. Արագ արդարադատություն. Վարչական դատական գործերի 80%-ը կլուծվի ժամերի ընթացքում: Դատարանները կդառնան կայծակնային արագ և բացարձակ անկողմնակալ (օրինակ՝ Էստոնիայում դատական ժամկետներն արդեն կրճատվել են 5 անգամ)»:

Այս ամենը մեր երկրի համար էլ հսկայական հնարավորություններ է բացում: Պարզապես պետք է դուրս գալ «սպորտզալ ու բետոնուզել խլողի» տեղային մտածելակերպից և աշխարհին նայել գլոբալ ու մասշտաբային հայացքով»:

Հիմա եթերում