Կարեն Խաչանովը սենսացիոն հաղթանակ է տարել աշխարհի 4-րդ ռակետ Ֆելիքս Օժե-Ալյասիմի նկատմամբ

04 Սեպտեմբերի 2026, 14:40

Սպորտ

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը «US Open-2026»-ի առաջին փուլերի գլխավոր անակնկալներից մեկն է գրանցել։

ATP վարկանիշային աղյուսակի 50-րդ հորիզոնականը զբաղեցնող թենիսիստը կամային հաղթանակ է տարել աշխարհի չորրորդ ռակետ Ֆելիքս Օժե-Ալյասիմի նկատմամբ՝ 6:7 (5:7), 6:3, 6:2, 6:2 հաշվով։

Առաջին ծանր սեթից հետո Կարենը լիովին իր ձեռքն է վերցրել խաղի նախաձեռնությունը՝ հաջորդ երեք սեթերում կանադացուն թույլ տալով հաղթել ընդամենը 7 խաղ։

Թենիսիստները կորտում անցկացրել են 3 ժամ 19 րոպե։ Խաչանովն ընդհատել է թոփ-10-ի ներկայացուցիչների նկատմամբ կրած հինգ անընդմեջ պարտությունների շարքը և ընթացիկ մրցաշրջանում դուրս է եկել ԱՄՆ բաց առաջնության 3-րդ շրջան։

Մրցաշարի երրորդ շրջանում Կարեն Խաչանովը կմրցի Բենժամեն Բոնզիի (Ֆրանսիա) և Իգնասիո Բուսեի (Պերու) հանդիպման հաղթողի հետ

«US Open-2026»-ն անցկացվում է օգոստոսի 30-ից սեպտեմբերի 13-ը։