«Թրամփի ուղու» հիմնարկեքը կարող է տեղի ունենալ 2027-ի սկզբին․ Նարեկ Մկրտչյան
04 Սեպտեմբերի 2026, 19:30
«Թրամփի ուղու» հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին։ Այս մասին ամերիկյան Semafor պորտալին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ TRIPP նախագիծն առաջ է շարժվում, և այս տարվա վերջին նախատեսվում է ավարտել դրա իրագործելիության ուսումնասիրությունը։
Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է TRIPP տարանցիկ և էներգետիկ միջանցքի զարգացմանը՝ միաժամանակ ձգտելով պահպանել կապերը Ռուսաստանի և Իրանի հետ։