44-օրյա պատերազմի ժամանակ 4,800 զոհ և Ղարաբաղյան տարածքի կորուստ ունեցանք․ Վահագն Խաչատուրյան
04 Սեպտեմբերի 2026, 23:57
44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմի զոհերի թիվը կազմել է 4800։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Խաչատուրյանի հրապարակած թիվը էապես տարբերվում է մինչ այս պաշտոնապես շրջանառվող՝ 3833 զոհի ցուցանիշից, որը բազմիցս ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների կողմից։
Այսպիսով, նախագահի հայտարարությունը նոր հարցեր է առաջացնում պատերազմի ընթացքում հայկական կողմի մարդկային կորուստների վերաբերյալ և հակասություն է առաջացնում մինչ այժմ ներկայացված պաշտոնական տվյալների հետ։