Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի տակ մնացածներն էլիտար հատուկ ստորաբաժանման զինծառայողներ են
08 Սեպտեմբերի 2026, 19:06
Կաբարդինո-Բալկարիայի Բեզենգիի կիրճում ձնահյուսի հետևանքով զոհվել է Ռուսաստանի ազգային գվարդիայի էլիտար հատուկ նշանակության ստորաբաժանման՝ 604-րդ «Վիտյազ» հատուկ նշանակության կենտրոնի 12 զինծառայող և մեկ հրահանգիչ։
Ըստ ԱԻՆ-ի՝ ևս մի քանի զինծառայողի ճակատագիր դեռևս անհայտ է։ Նույն ստորաբաժանումում ծառայում է նաև ռեփեր Macan-ը։
Բեզենգիի կիրճում ձնահյուսի տակ հայտնված լեռնագնացների խումբը բաղկացած է եղել 33 հոգուց: 10 մարդ կարողացել է ողջ մնալ, ինքնուրույն դուրս գալ ձնահյուսի տակից և իջնել անվտանգ վայր։
Նշվում է նաև, որ դեպքի վայրում աշխատում է փրկարար ծառայության ավելի քան 50 աշխատակից։