ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է Բայրամով–Միրզոյան հանդիպման պայմանավորվածությունը

09 Սեպտեմբերի 2026, 18:33

Քաղաքականություն

Ջեյհուն Բայրամովի հայտարարությունից մի քանի ժամ անց ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաստատել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման պայմանավորվածությունը։ Այս մասին «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը տեղական լրատվամիջոցներին հայտնել էր, որ իր հանդիպումը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ տեղի կունենա մոտ ապագայում։ Նա կոնկրետ մանրամասներ չէր ներկայացրել՝ միայն նշելով, որ կողմերի միջև տեսակետների վերջին փոխանակումը տեղի է ունեցել Բիշքեկում։