«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են միջազգային դիվանագետների հետ

09 Սեպտեմբերի 2026, 19:24

Քաղաքականություն

Սեպտեմբերի 9-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի, Նիդերլանդների, Իսպանիայի, Չեխիայի, Էստոնիայի դեսպանությունների, ինչպես նաև Եվրոպական միության ներկայացուցչության դիվանագետների հետ։ Այս մասին հաղորդում է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Հանդիպման ընթացքում ընդդիմադիր պատգամավորները միջազգային գործընկերներին ներկայացրել են երկրում ժողովրդավարական ինստիտուտների ճգնաժամը, մարդու իրավունքների խախտումներն ու իշխանության կենտրոնացումը մեկ անձի ձեռքում, ինչը, նրանց գնահատմամբ, հանգեցրել է ավտորիտար համակարգի ձևավորմանը։

Անդրադարձ է կատարվել նաև ընդդիմության նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումներին ու բռնաճնշումներին՝ մասնավորապես ընդգծելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի շուրջ զարգացումները։

Ընդդիմադիրների պնդմամբ՝ իշխանությունը պետական ու իրավապահ համակարգերն օգտագործում է քաղաքական հաշվեհարդարի համար՝ նպատակ ունենալով չեզոքացնել ընդդիմադիր առաջնորդներին սպասվող զիջումներից առաջ։

Հիմա եթերում