Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին
09 Սեպտեմբերի 2026, 21:20
Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոս է նշանակվել Իրանի արտաքին գործերի նախարարության աշխատակից Դավուդ Յայեջին։
Նոր պաշտոնում նա փոխարինել է Մորթեզա Աբեդին Վարամինին, որը Կապանում Իրանի առաջին գլխավոր հյուպատոսն էր։
Հայաստան ժամանելուց առաջ Յայեջին հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի հետ, որը նրան կոչ է արել խորացնել և ամրապնդել Հայաստանի հետ հարաբերությունները։
Ըստ @ArmeniaSputnik-ի՝ Յայեջին առաջիկայում կանցնի իր պաշտոնեական պարտականությունների կատարմանը։
Դիվանագիտական ծառայության ընթացքում Յայեջին աշխատել է Ուզբեկստանում, Ադրբեջանում, Տաջիկստանում և Ռուսաստանում։