Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Ելիսեյան պալատում
09 Սեպտեմբերի 2026, 21:35
Ելիսեյան պալատում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի խոսնակը։
Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։ Փարիզում վարչապետը կմասնակցի սեպտեմբերի 9-10-ը անցկացվող Միջազգային տիեզերական գագաթնաժողովին։
Գագաթնաժողովին մասնակցում են շուրջ 120 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ։