Հայտնի է Վեհափառի և 6 եպիսկոպոսների «գործով» դատական նիստի օրը

10 Սեպտեմբերի 2026, 09:45

Քաղաքականություն

Կրկին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին մակագրված Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի և 6 եպիսկոպոսների «գործով» դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 18–ին ժամը 15։00–ին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Քրեական դատարանից։

Օգոստոսի 7-ին` դատական առաջին նիստին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց, որից հետո գործը մակագրվեց նույն դատարանի դատավոր Սորժ Ռուշանյանին։

Օգոստոսի 28-ին Ռուշանյանը որոշեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների «գործը» պետք է ուղարկվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Սեպտեմբերի 3–ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմեց Վճռաբեկ դատարան՝ այս գործի ընդդատության հարցի լուծման համար։

Օգոստոսի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վճռաբեկ դատարանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների «գործը» կրկին ուղարկել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

Հիշեցնենք` փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից: