«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

10 Սեպտեմբերի 2026, 17:23

Քաղաքականություն

Սեպտեմբերի 10-ին Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատրյանը հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և դեսպանության խորհրդական Մարիա Կորոտինայի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններին, ինչպես նաև երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությանն առնչվող հարցեր։

«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները կարևորել են երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների ամրապնդումը՝ միաժամանակ մտահոգություն հայտնելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակի և վերջին շրջանում նկատվող բացասական միտումների վերաբերյալ։

Պատգամավորներն անդրադարձել են նաև երկու երկրների միջև արտաքին առևտրի սահմանափակումներին՝ ընդգծելով, որ դրանց հետևանքներն առաջին հերթին կրում են քաղաքացիները, գյուղացիական և ֆերմերային տնտեսություններն ու գործարարները։

Հանդիպման ընթացքում կարճ անդրադարձ է կատարվել նաև ընդդիմադիր ուժերի ղեկավարների կալանավորման հարցին։