Ադրբեջանի ԱԳ նախարարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային խաղաղության օրակարգը
10 Սեպտեմբերի 2026, 18:27
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջան-ԵՄ համագործակցության առանցքային հարցերն ու երկկողմ գործընկերության զարգացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրավիճակին, ինչպես նաև խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված քայլերին։
Հանդիպմանը տեղեկատվություն է ներկայացվել Հարավային Կովկասում անվտանգության ապահովման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու փոխվստահության ամրապնդման գործընթացների վերաբերյալ։
Զրուցակիցները հատկապես կարևորել են ս.թ. օգոստոսին Բիշքեկում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպումը՝ ընդգծելով դրա նշանակությունը տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջմղման գործում։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային էներգետիկ ու հաղորդակցային նախագծերի, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։