Արթուր Սերոբյանն ու Նարեկ Հովհաննիսյանը տեղափոխվում են լեհական «Լեխ» ակումբ

10 Սեպտեմբերի 2026, 20:50

Սպորտ

Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստներ՝ Արթուր Սերոբյանը և Նարեկ Հովհաննիսյանը, տեղափոխվում են լեհական «Լեխ» ակումբ։

Սուրեն Մելիքսեթյանի տեղեկություններով՝ Արթուր Սերոբյանի տրանսֆերի արժեքը կազմում է 1 մլն եվրո։ Ֆուտբոլիստը թիմին կմիանա փետրվարին՝ Եվրոպա լիգայի խաղերի ավարտից հետո։

Նարեկ Հովհաննիսյանի տրանսֆերի համար «Լեխ»-ը վճարել է 200-250 հազար եվրո։ Ֆուտբոլիստն արդեն գտնվում է Լեհաստանում։

«Լեխ»-ը հանդես է գալիս Լեհաստանի երկրորդ ուժեղագույն դիվիզիոնում և նպատակ ունի վերադառնալ երկրի բարձրագույն առաջնություն։