Հաջիևի հերթական սկանդալային հայտարարությունը

11 Սեպտեմբերի 2026, 17:24

Քաղաքականություն

Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի հողերը ներկայումս իսկական վերածնունդ են ապրում։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Այսօր մեր 22-րդ համատեղ այցն է Ղարաբաղ՝ դիվանագիտական կորպուսի հետ միասին։ Վերջին վեց տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել մեր աչքի առաջ տեղի ունեցող Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի ուշագրավ և օրինակելի վերափոխմանը։ Այսօր այս հողերը իսկական վերածնունդ են ապրում։ Յուրաքանչյուր այցի հետ մենք տեսնում ենք վերականգնման և զարգացման, ինչպես նաև այս հողերին կյանքի վերադարձի նոր նվաճումներ», — գրել է նա։

Նշենք, որ այսօր Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները երկօրյա այցով մեկնել են օկուպացված Արցախ։ Պատվիրակության մեջ ընդգրկված են 58 երկրների և 9 միջազգային կազմակերպությունների 150 ներկայացուցիչներ։