Վանաձորում երթևեկությունը պարալիզացված է․ քաղաքացիները ժամերով չեն կարողանում տեղաշարժվել

11 Սեպտեմբերի 2026, 18:40

Քաղաքականություն

Վանաձորում երթևեկությունը լիովին պարալիզացված է, իսկ քաղաքացիները ժամերով չեն կարողանում հասնել աշխատանքի, դպրոց կամ հիվանդանոց։ Այս մասին ահազանգում է քաղաքի բնակչուհի Աննա Հովհաննիսյանը՝ իրավիճակը կապելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հեծանվային զբոսանքի հետ։

«Մեքենաների մեջ հարյուրավոր մարդիկ են, որոնք արդեն քանի ժամ է՝ ոչ մի կերպ չեն կարողանում տեղաշարժվել։ Մարդիկ պարզապես անօգնական վիճակում են․ չեն կարողանում հասնել ոչ մի տեղ»,- նշել է բնակչուհին։

Նրա փոխանցմամբ՝ փողոցներում մեծ թվով քաղաքացիական հագուստով ոստիկաններ են տեղակայված։

Աննա Հովհաննիսյանի պնդմամբ՝ անվտանգությունն ու երթևեկության սահմանափակումներն անձամբ վերահսկում են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ոստիկանապետն ու փոխոստիկանապետը։