Նյու Յորքում դրոնները վերստեղծել են երկվորյակ աշտարակների ուրվագիծը
11 Սեպտեմբերի 2026, 19:55
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 25-րդ տարելիցին Նյու Յորքի երկնքում կրկին հայտնվել են երկվորյակ աշտարակների ուրվագծերը։ Դրանք վերարտադրվել են 2 977 համաժամանակյա կառավարվող դրոնների միջոցով՝ ողբերգության զոհերի թվին համապատասխան։
Հսկայական լուսային կոմպոզիցիան, հարձակումներից 25 տարի անց, դարձել է զոհերի հիշատակի և ոգեկոչման խորհրդանիշ։
2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները պատմության ամենախոշոր ահաբեկչական հարձակումներից էին։ Համաշխարհային առևտրի կենտրոնի երկվորյակ աշտարակների փլուզման հետևանքով զոհվել է 2 977 մարդ, այդ թվում՝ հարյուրավոր փրկարարներ։ Հետագայում Նյու Յորքի հազարավոր բնակիչներ թունավոր փոշու պատճառով առողջական լուրջ խնդիրներ են ունեցել։