Պուտինը ժամանել է BRICS գագաթնաժողովի նիստին
12 Սեպտեմբերի 2026, 13:50
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է ԲՐԻԿՍ-ի 18-րդ գագաթնաժողովի հիմնական նիստին, որն անցկացվում է Նյու Դելիում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ցուցահանդեսային կենտրոնում Պուտինին ողջունել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։
Նիստին սպասվում է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի, Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոյի, Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի, Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի, Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդի և այլոց մասնակցությունը։