Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և վիրավոր
13 Սեպտեմբերի 2026, 18:10
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում «ՈՒԱԶ 31512» մակնիշի ավտոմեքենան Վայքի վարչական տարածքում Զոմայի Սուրբ տանող ճանապարհին գլխիվայր շրջվել է։
Վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկ մարդ քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց։