Քոչարյանների տան խուզարկությունները զուտ քարոզչական շոուների համար էր․ փաստաբան

14 Սեպտեմբերի 2026, 10:45

Քաղաքականություն

Քոչարյան ընտանիքի բնակարանների խուզարկություններից տպավորությունս հետևյալն է՝այն ոչ թե ուներ հանցագործություն բացահայտելու կամ դրան առնչվող ինչ-որ առարկաներ առգրավելու նպատակ, այլ քարոզչական նպատակ՝ ինչ-որ թանկարժեք իրեր, առարկաներ վերցնելու և դրանք հետո տեսարաններով տարածելու Քննչական կոմիտեի կողմից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Տաթևիկ Սողոյանը։

Փաստաբանական թիմի ներկայացուցիչը հորդորել է իրավապահ համակարգին զերծ մնալ նման գործելաոճից:

«Իրավապահ համակարգին հորդորում եմ մնալ օրենքի և իրավականության սահմաններում, չխախտել մարդկանց կյանքի ու բնակարանի անձեռնմխելիությունը և քրեադատավարական գործողությունները չվերածել հանրության ինչ-որ ակնկալիքները բավարարող շոուների»,- հավելել է փաստաբանը։