Շոու օկուպացված Արցախում․ Լինդսի Սնելը օտարերկրյա դեսպաններին մեղադրել է ցինիզմի մեջ

14 Սեպտեմբերի 2026, 22:20

Քաղաքականություն

Ամերիկացի անկախ լրագրող, հետաքննող Լինդսի Սնելը, որը պարբերաբար լուսաբանում է Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի հակամարտությունները, քննադատել է օտարերկրյա դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների այցերը Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղ։

«Ստացվում է, որ տասնյակ օտարերկրյա դիվանագետներ համաձայնել են այցելել հայկական եկեղեցիներ, որոնք Ադրբեջանը ներկայացնում է որպես «աղվանական»՝ այն պայմաններում, երբ Բաքուն շարունակում է փորձերը ջնջելու հայկական մշակութային ժառանգության հետքերը։ Բավական մռայլ պատկեր է»,- գրել է նա X-ում՝ մեկնաբանելով պատվիրակության այցը օկուպացված Արցախ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետները՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ, երկօրյա այցով մեկնել են տարածաշրջան։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին 58 երկրի և 9 միջազգային կազմակերպության 150 ներկայացուցիչ։

Հիմա եթերում