ԱԳՆ-ն ինչ պետք է աներ, արել է. Միրզոյանը՝ Արցախում Ադրբեջանի «շոուի» մասին

15 Սեպտեմբերի 2026, 15:40

Քաղաքականություն

«ԱԳՆ-ն ինչ պետք է աներ, արել է»,- այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու նախարարությունը պատշաճ կերպով չի արձագանքել Ադրբեջանի նախագահի օգնականի՝ Գանձասարի վերաբերյալ հայտարարություններին։

Նա նշել է, որ այդ հարցով գոյություն ունեն «ավելի նեղ մասնագիտացված գերատեսչություններ»։ Միրզոյանն առանձնացրել է Մատենադարանի արձագանքը։

«Մենք լսեցինք և շատ բավարարված ենք Մատենադարանի դիրքորոշմամբ և պահվածքով։ Մենք Մատենադարանին ներգրավեցինք, եթե նկատեցիք՝ այց էր տեղի ունեցել։ Այնպես որ, դուք իրավունք ունեք դիտարկել՝ բավարար, պատշաճ, համարժեք»,- նշել է նա՝ անդրադառնալով նախօրեին Մատենադարան կատարած այցին։ Այն այցելել էր Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, որը Արցախում՝ Գանձասարում, ներկա գտնված եվրոպացի պաշտոնյաներից էր։

Հիշեցնենք, որ օտարերկրյա դիվանագետների՝ Լեռնային Ղարաբաղ այցի ընթացքում Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը նշել էր, թե Գանձասարն ու Դադիվանքը ոչ թե հայկական, այլ՝ աղվանական եկեղեցիներ են։

Հիմա եթերում