Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր մարզաշապիկները․ ոճն ու պատմությունը՝ մեկ դիզայնում
15 Սեպտեմբերի 2026, 20:00
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և իտալական «Macron» մարզահագուստի ապրանքանիշ ը ներկայացրել են ազգային հավաքականի նոր մարզաշապիկը: Տնային և արտագնա խաղերի մարզաշապիկներն առանձնանում են յուրահատուկ դիզայնով:
Տնային խաղերի մարզաշապիկի դիզայնը ոգեշնչված է հայկական թռչնագրից: Արտագնա խաղերի մարզաշապիկը զարդարված է հին ձեռագրերում հաճախ հանդիպող նախշերով:
Նոր մարզաշապիկների շնորհանդեսի տեսանյութը նկարահանվել է Մատենադարանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի հետազոտական ինստիտուտում: