Հաքան Ֆիդանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին
15 Սեպտեմբերի 2026, 21:30
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հասնելուն ուղղված վերջին զարգացումները՝ ընդգծելով Բաքվի կառուցողական դիրքորոշումը։
«Մենք գոհունակությամբ ենք հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության հասնելուն ուղղված վերջին զարգացումներին, ինչպես նաև այս հարցում Ադրբեջանի կառուցողական դիրքորոշմանը։
Մենք նաև կարծում ենք, որ այս գործընթացի ավարտով մեր տարածաշրջանում կսկսվի համագործակցության նոր շրջան։
Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը հայտնի լինի ոչ թե հակամարտություններով, այլ խաղաղությամբ, տրանսպորտով, էներգետիկայով, առևտրով և տնտեսական զարգացմամբ»,– ասել է Ֆիդանը։