ՌԴ-ում դատարանը հրաժարվել է վերացնել Խաչատուրյան քույրերի նկատմամբ սահմանված արգելքները
15 Սեպտեմբերի 2026, 22:15
Ռուսաստանում դատարանը հրաժարվել է վերացնել Խաչատուրյան քույրերի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանված որոշակի գործողությունների արգելքը։ Նրանց գործով քննությունը շարունակվում է արդեն ութ տարի։
Քույրերին շարունակում է արգելվել միմյանց հետ կապ հաստատել և շփվել գործով վկաների հետ։ Միևնույն ժամանակ, նրանց թույլատրվում է շփվել մոր հետ։ Այս մասին հայտնել է քույրերից կրտսերի փաստաբան Յարոսլավ Պակուլինը։
Փաստաբանը նաև նշել է, որ դատարանի որոշումն արդեն բողոքարկվում է, իսկ պաշտպանական կողմը նոր դիմում է ներկայացրել։
Նշենք, որ Միխայիլ Խաչատուրյանը սպանվել է 2018 թվականի հուլիսի 27-ին իր երեք դուստրերի՝ Քրիստինայի, Անգելինայի և Մարիայի կողմից՝ Մոսկվայի իրենց բնակարանում։ Քննության ընթացքում պաշտոնապես հաստատվել են նրա կողմից տարիներ շարունակ իրականացված բռնության փաստերը։ Երեք քույրերն էլ ճանաչվել են տուժողներ խոշտանգումների վերաբերյալ քրեական գործով, իսկ նրանցից կրտսերը հանցագործությունը կատարելու պահին ճանաչվել է անմեղսունակ։