Հայաստանի շախմատային ընտրանիները՝ Շախմատի համաշխարհային օլիմպիադայում
15 Սեպտեմբերի 2026, 23:50
Հայաստանը տղամարդկանց և կանանց հավաքականներով մասնակցում է Սամարղանդում մեկնարկած Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադային։
Տղամարդկանց հավաքականի կազմում հանդես են գալիս Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը։
Կանանց հավաքականը ներկայացնում են Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը, որի համար այս մակարդակի մրցաշարում սա առաջին մասնակցությունն է։
Օլիմպիադան կշարունակվի մինչև սեպտեմբերի 28-ը։ Մասնակիցները շվեյցարական համակարգով կանցկացնեն 11 տուր։ Գործող չեմպիոնը Հնդկաստանի հավաքականն է։
Նշենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է դարի լավագույն հավաքական և երեք անգամ հաղթել է Շախմատի համաշխարհային օլիմպիադայում։