Արաղչին արձագանքել է Իրանի «անպաշտպան լինելու» մասին ԱՄՆ-ի հայտարարություններին

16 Սեպտեմբերի 2026, 11:00

Քաղաքականություն

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին արձագանքել է ամերիկացի պաշտոնյաների այն պնդումներին, թե Իրանն իբր «անպաշտպան» է։ Այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

«Հայտարարություն․ Իրանը անպաշտպան է։
Իրականություն․ հարյուրավոր ամերիկյան ռազմաբազաներ և ռազմական օբյեկտներ ենթարկվել են հարվածների, իսկ տասնյակ ամերիկյան ինքնաթիռներ ոչնչացվել են կրակի հետևանքով։ (Աղբյուրը՝ Պենտագոն)։

Սա այսբերգի միայն գագաթն է։ Հարմար պահին մենք կբացահայտենք ամերիկյան զորքերի կրած կորուստների իրական մասշտաբը, և ամոթը բաժին կհասնի նրանց, ովքեր կեղծ պնդում են, թե Իրանն անպաշտպան է»,- գրել է Արաղչին X սոցիալական ցանցում։