Գանձասարի վերաբերյալ խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյան

16 Սեպտեմբերի 2026, 15:33

Քաղաքականություն

Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ խոսել է վերջինիս կողմից հնչեցրած սկանդալային հայտարարություններից հետո։
 
«Այո՛, ես խոսել եմ Հաջիևի հետ։ Ես ունեմ նրա համարը, նա՝ իմը։ Մենք երկու օրը մեկ խոսում ենք»,- ասել է նա։
 
Սիմոնյանը նշել է, որ Բաքվից հնչող բոլոր հայտարարություններին պետք է արձագանքել։
 
Նա հավելել է, որ նման հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս, այլ միայն վնասում են խաղաղության գործընթացին։ Ալեն Սիմոնյանիմիաժամանակ նշել է, որ հայկական կողմը չպետք է ներքաշվի նման քննարկումների մեջ։
 
Հիշեցնենք, որ Հիքմեթ Հաջիևը Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների ուղեկցությամբ այցելել է օկուպացված Արցախի Գանձասարի վանական համալիր և Դադիվանք։ Այցի ժամանակ Հաջիևն օտարերկրյա դիվանագետներին փորձել է համոզել, որ դրանք «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են:

Գանձասարում Հաջիևը դիվանագետներին ներկայացրել է Մատենադարանի նախկին մասնաճյուղում մնացած ձեռագրերի կրկնօրինակները՝ ցույց տալով դրանց դատարկ էջերը և պնդելով, թե դրանք իբր վկայում են հայկական կողմի կողմից պատմության կեղծման մասին։