Մոսկվան մտադիր չէ հովանավորել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության նախապատրաստությունը. Լավրով
16 Սեպտեմբերի 2026, 19:21
Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Հայաստանին արտաքին քաղաքական գործընկերների և զարգացման ուղղության ընտրության հարցում, սակայն չի ցանկանում նաև հովանավորել Հայաստանի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանն այն հսկայական տնտեսական արտոնությունների հաշվին, որոնք Երևանը ստանում է ԵԱՏՄ-ում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Երիտասարդության միջազգային փառատոնում։
Նրա խոսքով՝ այս դիրքորոշումը միանգամայն հստակ է, ուստի Հայաստանի նախագահին և վարչապետին սպասվում է կուտակված հարցերի ողջ շրջանակի վերաբերյալ չափազանց «անկեղծ զրույց»։
Լավրովը նաև ասել է, որ Բիշքեկում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են անցկացնել առանձին երկկողմ հանդիպում։
Առաջիկա բանակցությունների գլխավոր թեմաներից մեկն, ըստ նրա, կլինի Երևանի՝ Եվրամիությանն ինտեգրման ուղղության և այդ քայլի հնարավոր հետևանքների անկեղծ քննարկումը։