Շոյգուն մեղադրել է Հայաստանի իշխանություններին Ռուսաստանի հետ կապերը խզելու ձգտման մեջ
17 Սեպտեմբերի 2026, 14:23
Հայաստանի իշխանությունները որդեգրել են Ռուսաստանի հետ կապերը խզելու և Արևմուտքի հետ համագործակցությունն ամրապնդելու ուղեգիծ, իսկ Երևանի՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու ձգտումն ակնհայտ է, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Առավել ցուցադրական իրավիճակ է ստեղծվել Հայաստանի հետ։ Հիշեցնեմ, որ 90-ականներին Ռուսաստանը փրկեց այդ երկիրը տնտեսական և էներգետիկ կոլապսից, իսկ ԵԱՏՄ անդամակցության տասը տարիների ընթացքում նրա տնտեսությունն աճեց գրեթե երեք անգամ։ Ընդ որում, ներկայիս իշխանությունները Ռուսաստանի հետ կապերը խզելու և Արևմուտքի հետ համագործակցությունն ամրապնդելու ուղեգիծ են որդեգրել։
Ակնհայտ է Երևանի՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու ձգտումը և տարածաշրջանային ինտեգրման մեխանիզմների, առաջին հերթին՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի նկատմամբ բացահայտ սպառողական վերաբերմունքը», — հայտարարել է Շոյգուն։