Շոյգուն հայտարարել է Հայաստանում ռուսական բիզնեսի «ռեյդերային զավթման» մասին

17 Սեպտեմբերի 2026, 14:37

Քաղաքականություն

Հայաստանում ռուսական ձեռնարկությունների նկատմամբ վերաբերմունքը, որոնցում կատարվել են միլիարդավոր ներդրումներ, նման է «ռեյդերային զավթման»։Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Սա նման է ռեյդերային զավթման»,- ասել է նա։

Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանմամբ, հարավային գործընկերների հետ հաղորդակցության զարգացման և Ռուսաստանի համար նոր սպառնալիքների առաջացման կանխմամբ։

Նա նշել է, որ, իր կարծիքով, ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները ձգտում են թուլացնել Ռուսաստանի և Իրանի դիրքերը տարածաշրջանում, այնտեղ հաստատել սեփական կանոններն ու վերահսկողություն սահմանել ռեսուրսների և լոգիստիկ երթուղիների նկատմամբ։

Շոյգուն նաև հայտարարել է, որ արևմտյան պետությունների ծրագրերի մեջ է մտնում Ռուսաստանի կապերի կրճատումը հարավի երկրների հետ և նրա մեկուսացումը համաշխարհային գործընթացներից։