Դատախազը միջնորդել է 3 ամսով երկարաձգել Մարտուն Գրիգորյանի կալանքը. դատարանը բավարարել է միջնորդությունը

17 Սեպտեմբերի 2026, 16:50

Քաղաքականություն

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, մեկնարկել է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գործով առաջին դատական նիստը։

Նիստի ընթացքում հանրային մեղադրողը միջնորդություն էներկայացրել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը 3 ամսով երկարաձգելու վերաբերյալ։ Դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը, և ԱԺ նախկին պատգամավորի կալանքի ժամկետը երկարաձգվել է երեք ամսով։

Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանը կալանավորվել էր օգոստոսի 13-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով՝ ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքը խախտելու համար։

Հիմա եթերում