Հայաստանի հավաքականի երկրպագուները պաստառ են բարձրացրել՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի

28 Սեպտեմբերի 2026, 21:17

Քաղաքականություն

Հայաստանի ազգային հավաքականի և Չեռնոգորիայի ընտրանու միջև ընկերական հանդիպման ընդմիջման ընթացքում First Armenian Front (FAF) երկրպագուական շարժման անդամները բարձրացրել են 44-օրյա պատերազմի հերոս, հայտնի հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի պատկերով մեծադիր պաստառ։

Երկրպագուների այս ակցիան հաջորդել է հանրային մեծ արձագանք ստացած այն լուրին, ըստ որի՝ «Հաղթանակ» զբոսայգու պարսպից հեռացվել էր հերոսի որմնանկարը։

Միջադեպի վերաբերյալ պարզաբանմամբ էր հանդես եկել Երևանի քաղաքապետարանը՝ նշելով, որ որմնանկարը միտումնավոր չի ջնջվել, այլ հեռացվել է տարածքի բարեկարգման աշխատանքների շրջանակում իրականացված ավազաշիթային մաքրման արդյունքում։

Հիմա եթերում