Արցախցիների վերադարձի իրավունքն ու գերիների հարցը՝ Արցախի ԱԺ պատգամավորների և ՀՅԴ Հայ դատի քննարկման առանցքում

29 Սեպտեմբերի 2026, 16:47

Քաղաքականություն

Արցախի ԱԺ պատգամավորներն ու ՀՅԴ Հայ դատի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում քննարկել են արցախցիների՝ հայրենիք հավաքական վերադարձի իրավունքի պաշտպանությունը, Ադրբեջանում պահվող հայազգի գերիների ու պատանդների շուտափույթ ազատ արձակման հարցը, ինչպես նաև միջազգային հարթակներում Արցախի հիմնախնդրի արծարծման ռազմավարությունը։

Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությանը հակազդելու մեխանիզմներին և բռնի տեղահանված արցախցիներին ցուցաբերվող սոցիալական ու կրթական աջակցության ծրագրերի ընդլայնմանը։

Հիմա եթերում