Վահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին․ նիստը նշանակվել է երեկոյան

29 Սեպտեմբերի 2026, 20:35

Քաղաքականություն

Սցենարիստ Վահրամ Սահակյանի գործը հանձնվել է դատավոր Վահագն Մելիքյանին։ Ինչպես հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը, դատական նիստը նշանակվել է ժամը 20:30-ին և կանցկացվի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում՝ Պանթեոնի հարևանությամբ։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Սահակյանին։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ ձերբակալության պատճառը նրա՝ 2025 թվականի հունվարի 8-ին Facebook-ում կատարած հրապարակումներն են։

Քննիչները կարծում են, որ հրապարակված նյութը պարունակում է ատելության և թշնամանքի կոչեր, ինչպես նաև ուղղված է հասարակության շրջանում դրանց ակտիվ քարոզչությանը։