«Արցախ TV»-ն կվերադառնա նոր նախագծերով և օպերատիվ լրատվությամբ. հեռուստաընկերությունը վերազինվում է
30 Սեպտեմբերի 2026, 22:30
«Արցախ TV»-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով վերազինման և արդիականացման փուլ մտնելու մասին։
«Հարգելի՛ հետևորդներ,
«Արցախ TV»-ն մտնում է վերազինման և արդիականացման փուլ, ինչի պատճառով հայտարարվում է կարճատև դադար։ Դրանից հետո հեռուստաընկերությունը հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, ինչպես նաև որակյալ ու բովանդակալից նոր հեռուստանախագծերով։
Համոզված եղեք, որ այս դժվարին ժամանակներում ևս կարվի հնարավոր ամեն բան՝ լինելու Արցախի և արցախցու ձայնը»,- նշված է «Արցախ TV»-ի ֆեյսբուքյան էջում։