Ադրբեջանցի զինծառայողը ներխուժել է Սյունիքի Շաքի բնակավայր և հրազենային վիրավորում հասցրել ՀՀ քաղաքացուն․ ԱԱԾ

01 Հոկտեմբերի 2026, 17:10

Քաղաքականություն

Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ) տեղեկացրել էր, որ ադրբեջանական զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը, և չէր բացառվում, որ նա կարող էր ապօրինի հատած լինել ՀՀ պետական սահմանը։

Արդեն հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14:15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։

ՀՀ ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է սահմանախախտ ադրբեջանցի զինծառայողը: Նա ձերբակալվել է:

Հիմա եթերում