Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության օրակարգը. Երևանում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր
01 Հոկտեմբերի 2026, 22:25
Հոկտեմբերի 1-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսի հետ։
Կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության օրակարգին՝ դրական գնահատելով համապատասխան փաստաթղթով նախանշված ուղղություններով համագործակցության ակտիվ զարգացումը։
Քննարկումների առանցքում են եղել ժողովրդավարական ինստիտուտների ու օրենքի գերակայության հզորացմանը, ինչպես նաև ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ ժողովրդական կապերի ընդլայնմանն ուղղված քայլերը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային իրադարձությունների, խաղաղության պահպանմանն ու տնտեսական փոխկապակցվածության խթանմանն ուղղված նախագծերի, ինչպես նաև հումանիտար խնդիրների շուրջ։