Թույլ չենք տա, որ մարզաշապիկը մեխից կախի․ Արգենտինայում Մեսսիին նվիրված հուզիչ տեսանյութ է հրապարակվել
06 Հոկտեմբերի 2026, 16:25
Արգենտինայում ներկայացվել է հուզիչ տեսանյութ՝ նվիրված Լիոնել Մեսսիի առաջիկա հրաժեշտի հանդիպմանը։
Տեսանյութի սյուժեն կառուցված է խորհրդանշական տեսարանի շուրջ․ քաղաքի բնակիչները միավորվում են և ողջ ուժերով փորձում են վայր չբերել բարձրահարկ շենքերից մեկի ճակատին կախված՝ 10 համարի հսկայական մարզաշապիկը։
Մարդիկ հրաժարվում են բաց թողնել իրենց կուռքին, իսկ տեսանյութի հիմնական ուղերձն ընդգծում է․ «Քանի դեռ դուք շարունակում եք կրել նրա մարզաշապիկը, նա չի կարող այն մեխից կախել»։