Հայաստանը ոչ մի ուրիշ բանի չի վերածվելու․ Փաշինյան

08 Հոկտեմբերի 2026, 12:55

Քաղաքականություն

Հայաստանը ոչ մի ուրիշ բանի չի վերածվելու։ Այս մասին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարություններին և դրանցում հնչող սպառնալիքներին։

«Հիմա ես էլ, ասենք, բռնեմ, ասեմ՝ նույն այդ տրամաբանությամբ ուրիշն էլ կարող է ասել՝ ցանկանում ենք, որ Հայաստանը նոր Ռուսաստանի չվերածվի՝ նկատի ունենալով, որ Ռուսաստանի ամենատարբեր տեղերում պայթյուններ են հնչում, չգիտեմ, թե ինչ է տեղի ունենում։ Այսինքն՝ դա լավ ժանր չէ»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը չի պատրաստվում վերածվել որևէ այլ երկրի կամ պետության։

«Հայաստանը Հայաստան է, և Հայաստանը ոչ մի ուրիշ բանի չի վերածվելու, այլ վերածվելու է ավելի ու ավելի լավ Հայաստանի, ավելի շատ ինքնիշխան պետության»,- նշել է վարչապետը։

Հիմա եթերում