ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել ենք Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու TRIPP ծրագիրը․ Լևոն Քոչարյան
08 Հոկտեմբերի 2026, 14:40
Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, դատական համակարգի խնդիրները, ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները, ժողովրդավարական ինստիտուտների վիճակը, ինչպես նաև TRIPP-ի ծրագիրը քննարկվել են ԱՄՆ ներկայացուցչի հետ հանդիպման ընթացքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Ներքաղաքական խնդիրների մասին բավական երկար խոսեցինք։ Ներկայացրեցինք նաև մեր տեսակետը դատական համակարգի, ընտրությունների արդյունքների, արձանագրված խախտումների և, մեծ հաշվով, այն բոլոր խնդիրների վերաբերյալ, որոնց մասին մենք հրապարակային խոսում ենք»,- ասել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև իրավապահ համակարգի և ժողովրդավարական ինստիտուտների շարունակական քայքայման խնդիրները, ինչպես նաև եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը։