Երևան-Արտաշատ ճանապարհը փակ է. լոլիկագործները պահանջում են լուծել բերքի իրացման խնդիրը
09 Հոկտեմբերի 2026, 16:10
Երևան-Արտաշատ ավտոմայրուղին այս պահին փակ է։ Լոլիկագործները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով լուծել բերքի իրացման և սուբսիդավորման խնդիրները։
Գյուղացիների խոսքով՝ ստեղծված իրավիճակի հետևանքով իրենք հայտնվել են ֆինանսական ծանր վիճակում և կանգնած են սնանկացման եզրին։
«870 հազար դրամ մի տեղ եմ պարտք, մի միլիոն էլ՝ մի ուրիշ տեղ։ Թույներն ու կաթիլային համակարգը վարկով ենք վերցրել, ամեն ինչ արել ենք։ Եթե այս տարի չկարողանամ պարտքերս տալ, մյուս տարի չեմ կարողանա մշակություն անել ու կմնամ երկու սարի արանքում»,- լրագրողների հետ զրույցում նշել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Լոլիկագործները պահանջում են պետական աջակցություն և արտահանման խթանման մեխանիզմների ներդրում։