«Ես դա արեցի երկու օրում». Թրամփը՝ հայ-ադրբեջանական հակամարտության մասին

10 Հոկտեմբերի 2026, 11:50

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորք նահանգի Սիրաքյուս քաղաքում իր աջակիցների առջև ելույթի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տասը տարի փորձել է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, սակայն չի կարողացել արդյունքի հասնել։

Թրամփի խոսքով՝ իրեն հաջողվել է երկու օրվա ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերել երկու երկրների միջև։

«Հայաստանն ու Ադրբեջանը՝ 32 տարի։ Պուտինը չէր կարողանում հավատալ դրան։ Նա ասաց. «Ես տասը տարի փորձել եմ կարգավորել այս պատերազմը, բայց չեմ կարողացել»»,- հայտարարել է Թրամփը։

Հիմա եթերում