Փաշինյանը հայտարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին
10 Հոկտեմբերի 2026, 13:00
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին։
«Մենք ժամանել ենք Վայոց ձորի մարզ․ կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»,- գրել է նա։
Փաշինյանի հետ Վայոց ձոր են մեկնել նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Տադևոսյանը։