Անհայտ ծագման արկը խոցել է Էր Ռիադի օդանավակայանի միջազգային տերմինալը

12 Հոկտեմբերի 2026, 10:00

Միջազգային

Կիրակի օրը անհայտ ծագման արկ է արձակվել դեպի Սաուդյան Արաբիայի Էր Ռիադ քաղաքի օդանավակայանի միջազգային տերմինալը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է Եմենում հուսիների դեմ գործող՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի ներկայացուցիչ Թուրքի ալ Մալիկին։

Հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս շուրջ 10-ը՝ վիրավորվել։

Հարձակումը տեղի է ունեցել Եմենի հուսիների հասցրած հարվածից մեկ օր անց։ Այդ հարվածի հետևանքով 13 մարդ զոհվել էր, ավելի քան 300-ը՝ վիրավորվել։

Եմենում գործող՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը հայտնել են, որ անհայտ ծագման արկի՝ Էր Ռիադի օդանավակայանի միջազգային տերմինալին հասցրած հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել, կան զոհեր և վիրավորներ։