Ռուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի համակցված կերերի սերտիֆիկացումը

15 Հոկտեմբերի 2026, 12:41

Հասարակություն

Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) դիմել է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ խնդրելով կասեցնել հացահատիկի վերամշակմամբ, ալյուրի և համակցված կերերի արտադրությամբ զբաղվող հայկական «Մոդուս Գրանում» ընկերության արտադրանքի՝ ՌԴ մատակարարումների անասնաբուժական սերտիֆիկացումը մինչև «Ռոսսելխոզնադզոր»-ի մասնագետների կողմից դրա ստուգումն անցկացնելը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերատեսչության նյութերը։

Նշվում է, որ սերտիֆիկացման կասեցումը պետք է ուժի մեջ մտնի 2026 թվականի հոկտեմբերի 15-ից։

Ըստ աղբյուրի՝ եթե Հայաստանից Ռուսաստան ներմուծվի նշված ընկերության արտադրանքը, որն առաքվել է մինչև 2026 թվականի հոկտեմբերի 15-ը, այդ բեռների բացթողման վերաբերյալ որոշումները կկայացվեն սովորական կարգով։