Թայվանում «Չամպի» թայֆունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ավելի քան 500-ը՝ տուժել
24 Հոկտեմբերի 2026, 13:33
Թայվանում մոլեգնած «Չամպի» թայֆունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ավելի քան 500-ը՝ տուժել։
Ինչպես հայտնում է կղզու Արտակարգ իրավիճակների կենտրոնական օպերատիվ շտաբը, հորդառատ անձրևներն ու ուժեղ քամին առնվազն մեկ մարդու մահվան պատճառ են դարձել։ Պինտուն շրջանի ափին կանգնած տղամարդուն հզոր ալիքը քշել է։
Մյուս տուժածները տարբեր վնասվածքներ են ստացել ճանապարհատրանսպորտային պատահարների, ինչպես նաև փոթորկի ուժգնության հետևանքով ընկած գովազդային վահանակների ու ծառերի պատճառով։